Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել։ Ավերածությունների մասշտաբներն այնքան մեծ են, որ նախնական տվյալներով՝ վնասվել է մոտ 200 տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
Նա նաև նշել է, որ տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին:
«Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով»,- ասել է նա։