Մոսկվա-Պեկին տանդեմն առանցքային դեր է խաղում համաշխարհային և տարածաշրջանային կայունության ապահովման գործում. Պուտին
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ փոփոխվող աշխարհը տանել դեպի կայուն զարգացման ուղի, հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք պատրաստ ենք մեր ռուս գործընկերների հետ պատասխանատու համաշխարհային տերության օրինակ ծառայել և առաջատար դեր խաղալ նման արագ փոփոխվող աշխարհը կայուն և դրական զարգացման ուղու վրա դնելու համար», - ասել է Սին։
Մինչդեռ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի արտաքին քաղաքական տանդեմը առանցքային դեր է խաղում համաշխարհային և տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի հարցում:
«Մենք բարձր ենք գնահատում մեր չինացի ընկերների հավասարակշռված դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի հետ կապված։ Մենք հասկանում ենք ձեր հարցերն ու մտահոգությունները այս հարցում, այսօրվա հանդիպման ժամանակ, իհարկե, մանրամասն կբացատրենք մեր դիրքորոշումն այս հարցում, թեև նախկինում էլ այդ մասին խոսել ենք», - ասել է Պուտինը։
Նա նաև հավելել է, որ միաբևեռ աշխարհ ստեղծելու փորձերը ներկայում բացարձակ գարշելի ձև են ստացել:
Իր խոսքում ՌԴ նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին, դատապարտում է ԱՄՆ-ի սադրանքները Թայվանում: