Ընդդիմությունը պետք է հնչեցնի իր լիդերի անունը և մենք պետք է խոստանանք, որ ով էլ նա լինի, չենք պառակտվելու. զոհվածի մայր
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Կոչ եմ անում ընդդիմադիր դաշտին չվախենալ հայտել իրենց լիդերի անունը. դա այսօր ամենակարեւոր հարցն է, պետք է հնչեցվի նրա անունը եւ մենք պետք է խոստանանք, որ ով էլ նա լինի, չպետք է պառակտվենք, պիտակներ կպցնենք, որովհետեւ մեր միակ օրակարգը Նիկոլ Փաշինյան հրեշի հեռացումն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհվա; Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Եթե լիդերի անունը հնչի, դա չի նշանակում, որ նա դառնալու է իշխանություն, նա ընդամենը գալու է, որ մեզ օգնի, որ այս հրեշին հեռացնենք, իսկ հետո կլինի ժամանակավոր կառավարություն կամ անցումային խումբ, որը կտեղեկացնի իր քայլերի մասին: Այնուհետեւ կլինեն լեգիտիմ ընտրություններ, եւ ԱԺ-ում կհայտնվեն ազգանվեր մարդիկ»,-ասաց նա:
Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն իր հերթին նշեց, որ այն, որ իրենք երեկ այստեղ կանգնեցին, օգնեց, որ կռիվը կանգեցվվի. «Մենք ամբողջ աշխարհին մեր միասնական լինելու ուղերձը հղեց: Մարդիկ հասկացան, որ ամբողջ Հայաստանը պատրաստ է կռվի:
Մեր բանակի վրա պետք է իրական փող ծախսել: Երբ դու հող ես կորցնում, Երեւանում այգի սարքել ու դրա վրա ձայն հավաքելը հանցագործություն է: Այսօր փողը պետք է դրվի զենքի մեջ, զորքի մեջ: Սպառազինությունների բազմաթիվ տեսակներ մշակված են եւ Հայաստանում սկսել են արտադրել: Մենք պետք է սովորենք բարձր տեխնոլոգիական սպառազինություն կիրառել»,-ասաց նա: