Պարեկները սեպտեմբերի 5-ից 12-ը Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են 3640 խախտում
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները սեպտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2440 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 235, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ 72 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 6-ը՝ փակված, ևս 6-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 391-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 973-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 47 անձի։
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1200 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 103 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 24, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 144 անձ։ 18 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 100-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 578-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 7 անձի։