Հունաստանը չի ուղարկի Ուկրաինա C-300 համալիրներ
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հունաստանը չի պատրաստվում Ուկրաինա ուղարկել ռուսական արտադրության C-300 զենիթահրթիռային համալիրներ և այլ սպառազինություն, որն անհրաժեշտ է հենց իրեն պաշտպանության համար, հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սալոնիկում կայացած մամուլի ասուլիսում:
Լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք Հունաստանն Ուկրաինա կուղարկի БМП-1, ինչպես պատրաստվում էր, եւ հույն հրահանգիչներ՝ ուկրաինացի զինվորականներին սովորելու համար: Նա նաեւ խնդրել է մեկնաբանել Ուկրաինա Ս-300 ԶՀՀ ուղարկելու ծրագրերի մասին հրապարակումները:
«Նման հարց չկա։ Մենք բազմիցս ասել ենք, որ աջակցությունը, որը մենք տրամադրում ենք Ուկրաինային, չպետք է լինի սեփական երկրի պաշտպանության հաշվին», - ասել է Միցոտակիսը։
Ինչ վերաբերում է БМП-1-ի մատակարարումներին, նրա խոսքով, ավելի վաղ նրանք պայմանավորվել են ուղարկել մի շարք հին հունական հետեւակային մարտական մեքենաներ, պայմանով, որ դրանք անմիջապես կփոխարինվեն ավելի ժամանակակից գերմանական մեքենաներով:
«Այդ որոշման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Դրան ես այլեւս ոչ մի նոր բան չեմ կարող ավելացնել, բացի նրանից, ինչը հայտնի է», - հավելել Է Հունաստանի վարչապետը։