Բրիտանացիները ստիպված են դիմել վճարովի մասնավոր բժշկական ծառայությունների
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Միլիոնավոր բրիտանացիներ ստիպված են դիմել վճարովի մասնավոր բժշկական ծառայությունների՝ պետական բժշկական հաստատություններում հսկայական սպասումների պատճառով, ինչի համար ստիպված են պարտքերի մեջ մտնել, հայտնում է Guardian թերթը՝ վկայակոչելով Engage Britain բարեգործական կազմակերպության հետազոտությունը:
«Միլիոնավոր հիվանդներ ստիպված են մասնավոր բժշկական ծառայությունների համար վճարել Առողջապահության ազգային ծառայությում ռեկորդային սպասումների ֆոնին, եւ դրա համար նրանք ստիպված են կրճատել ծախսերը, ծախսել խնայողությունները կամ պարտքերի մեջ մտնել», - գրում է պարբերականը:
Հարցման տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տասներորդ չափահաս բնակիչը վերջին տարվա ընթացքում դիմել է մասնավոր հատվածի ծառայություններին: Նրանցից ավելի քան 60 տոկոսը պետական բուժհաստատություններում հսկայական հերթերի է բախվել։
Այժմ մոտ 6,8 մլն մարդ պլանային բուժման է սպասում Անգլիայում։ Նրանցից, ովքեր դիմել են մասնավոր կլինիկաներ, 46% - ը ստիպված է եղել կրճատել իր ծախսերը, օգտվել խնայողություններից կամ պարտք վերցնել։
Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգն ամիսներ շարունակ տուժում է բուժաշխատողների սուր պակասից։ Ավելի ու ավելի շատ մարդիկ թողնում են մասնագիտությունը ավելորդ ծանրաբեռնվածության, գների աճի և ավելի բարձր որակավորում ստանալու անկարողության ֆոնին։
Առողջապահության և սոցիալական օգնության կոմիտեի՝ հուլիսին հրապարակված հաշվետվության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում պակասում է 12 հազար բժիշկ և ավելի քան 50 հազար բուժքույր ու մանկաբարձ, և բուժանձնակազմի պակաս է նկատվում առողջապահության բոլոր ոլորտներում, գրում է ՌԻԱ Նովոստին։