Ամանորին հարուստները չեն մեկնի Մոնտե Կառլո և Բադեն–Բադեն. նրանք իրենց ժողովրդի հետ են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սովորաբար Ամանորին ընդառաջ տուրիստական թանկարժեք տոմսերի խիստ պահանջարկ է լինում: Սակայն այս օրերին տուրիստական կազմակերպություններն «ուղղակի» ֆինանսական կրախի մեջ են հայտնվել: Պարզ է, որ էլիտար հանգստի մեկնողները հարուստներն են, պատգամավորները և գործարարները, ովքեր իրենց Ամանորը ընտանյոք սովորաբար նշում են Փարիզում, Բադեն–Բադենում, Մոնտե Կառլոյում և այլ թանկարժեք հանգստավայրերում:
Դեկտեմբերի 20–ի տվյալներով, ինչպես «Փաստին» տեղեկացրեց տուրիստական խոշոր կազմակերպություններից մեկի ղեկավարը, արտերկիր` էլիտար հանգստի մեկնողների թիվն անհամեմատ նվազել է:
Ի՞նչն է պատճառը: Հարուստներն աղքատացե՞լ են: Ոչ` իհարկե:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով որոշվել է «աչք ծակող» շռայլություններ թույլ չտալ: Առանց այն էլ ծախսերը շատանալու են: Նպատակահարմար են գտել այս տարի լինել «ժողովրդի գրկում», Նոր տարին նշել մանկապարտեզ–դպրոց–հիմնարկներում, ցույց տալու, որ ապագա պատգամավորները ժողովրդի հետ են:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: