Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը կարող է վերածվել պատերազմի. ԶԼՄ
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի և Հունաստանի միջև կարող է պատերազմ սկսվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղքով, գրում է ԱՄՆ-ում գրանցված 19FortyFive հրատարակությունը։
Ինչպես ենթադրում են հրապարակման հեղինակները, Միջերկրական ծովում կարող է պատերազմ սկսվել, եթե հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։
«Եթե Էրդողանը մտածի, որ իրեն վիճակված է ընտրություններում պարտվել կեղծիքներով հաղթահարելու համար չափազանց մեծ տարբերությամբ, նա ճգնաժամ կհրահրի և երկրում արտակարգ դրություն կհայտարարի.»,- ասվում է հրատարակության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հորդորել էր Հունաստանին և Թուրքիային կառուցողականորեն լուծել իրենց տարաձայնությունները։ Նա երկու երկրներին էլ անվանել էր կենսական դաշնակիցներ, Միացյալ Նահանգների բարեկամներ։