Բայդենը Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո հայտարարություն է արել
Անվճար էլեկտրաէներգիա՞, այո՛, դա միֆ չէ, դա իրականություն է. անցեք ԱՅՍ հղումով, և սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ակնկալում է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հետագա բարեկամությունը նոր միապետի օրոք՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո:
«Առաջիկա տարիներին մենք սպասում ենք թագավորի եւ կոնսորտ թագուհու հետ սերտ բարեկամության շարունակությանը»,-ասված է Բայդենի տարածած հայտարարության մեջ:
Բայդենն ընդգծել է, որ Եղիսաբեթ Երկրորդը պարզապես միապետ չէր, «նա կերտել է դարաշրջանը», «օգնել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն առանձնահատուկ դարձնել»: