Խովաևն այս օրերին գտնվում է Բաքվում՝ քննարկելու խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը. Զախարովա
Անվճար էլեկտրաէներգիա՞, այո՛, դա միֆ չէ, դա իրականություն է. անցեք ԱՅՍ հղումով, և սեղմեք ԱՅՍՏԵՂ
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի համագործակցության, հետկոնֆլիկտային կարգավորմանն ուղղված աշխատանքի մասին, «ակտիվացում» բառի օգտագործումը տեղին չէ, քանի որ այդ տեմպերը, ինտենսիվությունը ոչ թե նվազում է, այլ վերահաստատվում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փաստորեն, ամենօրյա ֆորմատով մենք տեսնում ենք այս կամ այն շփումը։ Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս օրերին գտնվում է Բաքվում՝ քննարկելու խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Առաջիկայում նա նույն նպատակով կայցելի Երեւան։
Ընդհանուր առմամբ, ռուսական կողմը առաջնահերթություն է տալիս եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման, Բաքվի և Երևանի միջև կապերի ամրապնդման հարցում։
Աշխատանքներ են տարվում բոլոր ոլորտներում, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները լիարժեք կյանքի կոչվեն, ինչը կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է նա: