ԱՄՆ-ն Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալու կոչ է արել
Անվճար էլեկտրաէներգիա՞, այո՛, դա միֆ չէ, դա իրականություն է. անցեք ԱՅՍ հղումով, և սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալու կոչ է արել։
«Ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում: ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար», – նշվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ FAA օդային անվտանգության այս վարկանիշը չի տարածվում հայկական ավիափոխադրողների, Հայաստանին պատկանող կամ շահագործվող ինքնաթիռների վրա:
«Հաշվի առնելով սա՝ դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից, հետևել faa.gov կայքի թարմացումներին», – նշվում է հաղորդագրությունում։