Էլեկտրամոբիլը լավ է, եթե...
Էլեկրամոբիլների շուկան նոր է ձևավորվում, բայց արդեն նշմարվում են հիմնական պրոբլեմները: Առաջին հերթին դա, իհարկե, տեխնիկական սպասարկման մասնագետներն են, որովհետև ներքին այրման շարժիչներով աշխատող ավտոմեքենաների և էլեկտրամոբիլների կառուցվածքային տարբերություններն բավականին շատ են(արտաքից դրանք այդքան չեն երևում):
Շատ մեծ խնդիր են նաև ծրագրային «ափդեյթների» հարցերը, որոնք կարողանում են իրականացնել միայն տվյալ էլեկտրամոբիլի պաշտոնական ներկայացուցիչները: Որովհետև, օրինակ ԱՄՆ-համար արտադրված մեքենաները կարող են ծրագրային թարմացումներ իրականացնել միայն ԱՄՆ-ում, Չինաստանի համար արտադրվածը՝ միայն Չինաստանում և այդպես շարունակ:
Եվ ամենակարևորը. էլեկտրամոբիլներն աշխատում են էլեկտրական մարտկոցներով, որոնք կազմում են մեքենայի գնի 30%-ը, և պարզ չէ, թե ինչ երկարակեցութուն ունեն այդ մարտկոցները, շատ կարևոր է ունենալ գոնե 3 տարվա երաշխիք, հակառակ դեպքում այդ մեքենաները կարող են շատ թանկ նստել տերերի վրա:
Այնպես, որ էլեկտրամոբիլն, իհարկե, ավելի շահավետ է, բայց միայն այն դեպքում, եթե գոնե վերոնշյալ երեք պայմաններին ուշադիր եք մոտենում: Հակառակ պարագայում այն կարող է դառնալ «մոդայիկ գլխացավանք»:
Վիգեն Ավագյան