ԱրարատԲանկը կթողարկի և կտեղաբաշխի 3,000,000 ԱՄՆ դոլարի պարտատոմս
Սույն թվականի սեպտեմբերի 08-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը կթողարկի 2022 թվականի երկրորդ դոլարային տրանշը՝ հետևյալ պայմաններով։
Թողարկման ընդհանուր ծավալը՝ 3,000,000 ԱՄՆ դոլար
Քանակը՝ 120,000 հատ
Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25%
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի սեպտեմբերի 08-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 08-ը ներառյալ, եթե պարտատոմսերի տեղաբաշխվող ծավալը չսպառվի մինչև նշված ամսաթիվը։ ԱրարատԲանկի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել թե՛ ԱրարատԲանկի գլխամասային գրասենյակում, թե՛ բանկի մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում:
Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
ԱրարատԲանկի 23-րդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ:
Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սույն թվականաի ապրիլի 8-ին։