Էրդողանին խնդրում են թուրքական զորքով «ազատագրել» Ղարաբաղը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով հրաման արձակել և թուրքական զորքերը մտցնելով Ղարաբաղ, ազատագրել այն:
Նամակը գրվել է երեկ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում էր Անկարայում և հանդիպում էր ունենում նախագահ Էրդողանի հետ:
«Ղարաբաղի օկուպացիան ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի և մարդկության խնդիրն է, այդ թվում՝ և Թուրքիայի Հանրապետության: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաշվի չի նստում միջազգային կառույցների կարծիքների հետ և նույնիսկ ձերբակալում է Amnesty International–ի ներկայացուցչին: Ուրեմն ինչո՞ւ չի նա հրաման արձակում թուրքական բանակին և օկուպացիայից ազատագրում Լեռնային Ղարաբաղը: Ումի՞ց և ինչի՞ց է նա զգուշանում»,– գրում է «Մուսավաթի» ղեկավարը:
Սա իսկական թուրքական ձեռագիր է, միայն ադրբեջանցիներն են հասկանում թուրքերին: Արևմուտքը կհասկանա՞, որ Էրդողանը թքած ունի միջազգային կառույցների, օրենքների, պայմանավորվածությունների վրա...
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում