Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել հոլիվուդյան աստղեր Շոն Պենի և Բեն Սթիլերի դեմ
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 25 ամերիկացիների, այդ թվում՝ հոլիվուդյան աստղերի՝ դերասաններ Շոն Փենի և Բեն Սթիլերի նկատմամբ։
Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։
«Ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի քաղաքացիների դեմ անընդհատ ընդլայնվող անձնական պատժամիջոցների՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների, բիզնեսի և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև մշակույթի գործիչների համար Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելք է մտցվում մշտական հիմունքներով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։