Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
Политика

«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»

Ազգային ժողովի այսօրվա արտահերթում շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվությունը:

Past.am-ի փոխանցմամբ՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ» անունը կրող ելույթով: Նա հիշեցրեց, որ, որ քուանշ բլոտում տալիս են՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար:

Առաջին «քուանշը» վերաբերում էր Մարտի 1-ի գործին:
«Գլխավոր դատախազն ասում է, որ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ 2008- Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ»:
«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, դուք ուզում եք ասել, որ հիմա որևէ գործողությո՞ւն եք կատարում Մարտի 1-ի գործով: Դուք կարո՞ղ եք սրել և ցույց տալ քննչական որևէ գործողության արձանագրություն, որ իրավապահ համակարգը որևէ գործողություն կատարում է: Դուք այդ հերթապահ նախադասությունը արտասանող արդեն 3-րդ գլխավոր դատախազն եք»,-նշեց պատգամավորը:
Փաշինյանի խոսքով՝ բոլոր զոհերը, բացի Տիգրան Աբգարյանից և Համլետ Թադևոսյանից, քրգործում բնորոշված են որպես զանգվածային անկարգության մասնակիցներ:
« «Չերյոմուխայի» 7 հատուկ միջոցի կիրառմամբ սպանված 7 ցուցարարների անուն-ազգանունները հայտնի են, 5 ոստիկանի կիրառած զենքով սպանվել են 3 հոգի, վկա չկա՞, չգիտե՞ք մարդկանց տեղակայման վայրերը, ե՞րբ են կրակել, ինչպե՞ս են կրակել: Բա ասում էիք՝ հազարավոր ժամեր նկարված տեսանյութեր կան, այդ տեսագրություններն ո՞ւր են, կորա՞ն, , Քոչարյանն է ասել, որ վիդեոներ կան, որտեղ ամեն ինչ նկարագրված է: Ամեն ինչ նկարագրված է, բացի սպանությունների կատարման դրվագների՞ց»:

Երկրորդ «քուանշը» Փաշինյանը տվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների արգելքին: Ըստ նրա՝ մեկ տարի է անցել, բայց այդ մարդկանց թույլ չեն տալիս տեսակցել անգամ իրենց երեխաներին: Գլխավոր դատախազն ԱԺ-ում ասել էր, որ մեղադրյալը կարող է ապօրինի ներգործություն ունենալ վարույթի իրականացման վրա. «Այդ մարդկանց՝ իրենց երեխաների հետ հանդիպել թույլ չտալը պայմանավորված է քրգործի շահերով: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքն ասում է, որ մերձավոր ազգականների հետ թույլատրել տեսակցել՝ ծառայողների հսկողությամբ: Եթե նրանց հետ տեսակցություն թույլ տված լինեին և տեսնեին, որ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է հորը ատոմային ռումբ փոխանցել, այդ ժամանակ արդարացում կունենային, կասեին՝ այս մարդկանց մանկահասակ երեխաները փորձում են խոչընդոտել, ընդհատել ենք: Իսկ այսպես ուղղակի արգելք դնելը, խոշտանգում է»:

Երրորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելքի» երաշխավորման հետ էր կապված: Նա մեջբերեց գլխավոր դատախազի արձագանքը, որ Ղուկասյանի պատշաճ վարքագիծը չեն կարող երաշխավորել: Փաշինյանի հիշեցերեց՝ ինքը և Մանե Թանդիլյանը որպես երաշխավոր են հանդես եկել:
«Բա եթե մի ամբողջ խմբակցության ասելը ձեր համար երաշխիք չի, բա ո՞ւմ համար է երաշխիք: Պիտի Անդրիաս Ղուկասյանը մարդասպան ռեցիդիվիստ լինե՞ր, որ ՀՀԿ-ի համար իմանայիք ձայներ է ապահովելու իր քուչում, ներում տայիք, ազատեի՞ք: Ընդհանրապես, ինչ ասում եք՝ ամեն ինչը կասկածի տակ է, ծայրից ծայր սուտ է, որովհետեւ դուք օրենքով չեք առաջնորդվում, դուք ամեն օր Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, էս մեկի վրա սարքել, էս մեկի վրա չսարքել, էս մեկին նկատել, էն մեկին չնկատել»»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ եթե 9 պատգամավորի ասածը Դավթյանի համար երաշխիք չի, իր ասածն էլ իրենց համար երաշխիք չի, ծայրից ծայր սուտ է::

Հաջորդ «քուանշը» «Հաց բերողի» հետ էր կապված: Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց, որ գլխավոր դատախազին զգուշացրել են Արթուր Սարգսյանի կալանքը փոխել, զգուշացրել են, որ մահանալու է, սակայն վերջինս չի լսել:

««Հաց բերողը» հեղինակություն էր, մեր ժամանակների հերոսն էր, ուստի իշխանությունները չհանդուրժեցին, որ Սերժ Սարգսյանից բացի զուգահեռ ուրիշ հերոս լինի»,-ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով գլխավոր դատախազի հայտարարոությանը, թե դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քյարփինջը կապույտ»: