Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Культура

Գյումրիում կայացել են Երևանի օրերը. արհեստների և արվեստների բնօրրանում ներկայացված է երևանյան մշակույթը

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Սեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Արհեստների և արվեստների բնօրրանում կայացել են Երևանի օրերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժինը։

«Ծրագիրը հագեցած էր` համեմված երկու քաղաքների համատեղ նախաձեռնություններով: Բազմաթիվ հյուրերի հետ տոնի անմիջական մասնակիցն են դարձել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, երկու քաղաքների ավագանու անդամներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Ռուսթավելի փողոցից: Վարպետաց քաղաքի վերածված փողոցում ներկայացված էր գյումրվա մշակույթը: Շուրջ 30 տաղավարներից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու առաջարկն ուներ:

Գյումրու Աբովյան փողոցի ճեմուղին երևանյան հուշանվերներ արտադրող ընկերություններինն ու անհատ-վարպետներինն էր: Հուշանվերների «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ևս շուրջ 30 տաղավարում ներկայացված էին գորգերի, կարպետների, ասեղնագործության և ժանեկագործության տեսակներ, տիկնիկագործության, բրուտագործության, խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության տարբեր նմուշներ, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեր:

Գյումրու գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետն այցելել է նաև Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարան` ուր օրվա խորհրդին համահունչ երաժշտական ու թատերական բեմադրություն էր: Տոնական միջոցառումների մաս էին կազմում նաև ցուցահանդեսները: Արվեստասեր հասարակության դատին էին հանձնվել Լևոն Աճիկյանի «Գյումրի և Անդին գծանկարների, ինչպես նաև «Գրիգոր Նալբանդ». խորագրերով ցուցահանդեսներն ու պատկերագրքի շնորհանդեսը:

Գյումրու «Անի» մանկական փողային նվագախումբն այսուհետ ելույթ կունենա բոլորովին նոր երաժշտական գործիքներով: Նախաձեռնությունը` Երևանի քաղաքապետարանինն է: Հանդիսավոր արարողության շրջանակում գյումրեցիներին ողջունել են Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաները:

Մշակութային օջախի տաղանդաշատ երեխաները տարիներ շարունակ նվագել են հնամաշ` սերնդեսերունդ փոխանցվող գործիքներով: Պատասխանատուները նկատում են՝ նվիրատվությունը դրականորեն կանդրադառնա նվագախմբի ուսումնական գործընթացի վրա:

Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` հյուրընկալության ու այն ջերմ մթնոլորտի համար, որով համակված է Գյումրին:

«Գյումրին մեր նվիրական հայրաքաղաքն է, մեր արհեստների և արվեստների բնօրրանը, առանց չափազանցության, հայկականության խարիսխը, որը սնուցում և ապրելու ուժ է տալիս յուրաքանչյուր հայի: Կրկնակի ուրախ եմ այսօր, որ Գյումրու օրվա և «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում մեր փոքր լուման ներդնելու հնարավորություն է ընձեռված: «Անի» փողային նվագախմբին այսօր Երևան համայնքը նվիրաբերում է երաժշտական գործիքներ, ինչի շնորհիվ գյումրեցի երեխաները, վստահ եմ, է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենան երաժշտության ասպարեզում: Մեր ծրագրերը շարունակական են լինելու, և համատեղ ջանքերով մենք կերտելու ենք մեր երազանքների երկիրը»,- ելույթի խոսքում նշել է Երևանի քաղաքապետը:

Գյումրվա մշակույթը, արվեստը, համն ու հոտը իրենց մեջ յուրահատուկ ձգողական ուժ ունեն: Երևանի օրերի շրջանակում Հայաստանի մշակութային մայրաքաղաքում գտնվող յուրաքանչյուր ոք զգաց ու վայելեց նաև արևային Երևանի ջերմությունն ու շունչը»,-ասված է հաղորդագրության մեջ: