Ադրբեջանը Ռուսաստանի կամ Իրանի կողմից ճնշումների չի ենթարկվում. Ալիև
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Ադրբեջանը չի ենթարկվում ճնշման Ռուսաստանի կամ Իրանի կողմից, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։ Երկու երկրների կողմից ճնշման բացակայությունը նա բացատրել է Բաքվի հավասարակշռված քաղաքականությամբ։ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանն ունի Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցության հատուկ երկկողմ օրակարգ։
«Մեր դիրքորոշումը չափազանց պարզ է. Մենք աջակցում ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը, և դա հիմնարար դիրքորոշում է»,- ասել է Ալիևը։
Նա նաև ասել է, որ Բաքուն նպատակ չունի մրցակցել Ռուսաստանի հետ եվրոպական էներգակիրների շուկայում` գազի մատակարարման առումով։ Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը գազի հարցում «իր սեփական տեղն» է գրավել։ Նա նշել է, որ Բաքուն ավելի վաղ գազի մատակարարման պայմանագրեր է ստորագրել Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի հետ։