Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Հայաստանի համար առաջնահերթ երեք հիմնական ուղղություններն են՝ խաղաղությունը, կրթությունը, բանակը. Փաշինյան

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Վարչապետը ողջունել է աշակերտներին, անդրադարձել է կառավարության գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագրին, Անկախության հանրաքվեին և այլ հարցերի:

«Այսօր սեպտեմբերի 2-ն է, երեկ սեպտեմբերի 1-ն էր. շատ կարևոր և սիմվոլիկ երկու օր մեզ համար: Գիտեք, որ 1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագիր, սեպտմբերի 1-ն էլ՝ Գիտելիքի օրն է: Կարծում եմ, որ այս երկու օրերի հարաբերությունը կամ այս երկու օրերի սիմվոլիկան շատ կարևոր է մեր ապագայի համար: Ինչո՞ւ: Որովհետև մենք, ըստ էության, խոսում ենք մի ժամանակաշրջանի և պրոցեսների մասին, որոնց արդյունքում, ի վերջո, անկախություն է հռչակվել Հայաստանի Հանրապետությունում:

Պետք է ասել, որ մեր պետության հիմնադրման առումով՝ օգոստոսը և սեպտեմբերը շատ մեծ, էական նշանակություն ունեցող ամիսներ են. 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է Անկախության հռչակագիրը, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախության հանրաքվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ նախ շատ կարևոր է իմանալ, ճանաչել և հասկանալ մեր պատմությունը. «Պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ և դրանից հետո, ինչո՞ւ է տեղի ունեցել, և կարողանանք ճիշտ հետևություններ անել, որն ամենևին էլ հեշտ գործ չէ, որովհետև պատասխանները նոր հարցեր են բերում: Այս գործընթացը երբեք էլ չի ավարտվում: Շատ հայտնի ասացվածք կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ինչ դասեր քաղել: Ամեն ինչից էլ պետք է դասեր քաղել՝ պատմությունից էլ է պետք դաս քաղել, դասից էլ է պետք դաս քաղել, կյանքից էլ է պետք դաս քաղել, քաղած դասից էլ է պետք դաս քաղել: Բայց հատկապես՝ ինչ դաս պիտի քաղենք: Ամենաբարդը դա է, և երևի ամենահաջողակները նրանք են, ովքեր, իրոք, կարողանում են քաղել, որովհետև պատմության դաս չէ, որ մի տեղ դարակում դրված է»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իր համար ամենակարևոր հետևությունն այն է, որ պետք է աշխատանքները պլանավորել. «Ես ուզում եմ վերադառնալ 90-ականների սկիզբ և փորձել գտնել նախագիծ, թե արդյոք մենք պլանավորել ենք՝ ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2000, 2005, 2010, 2015 2020, 2022 թվականներին. այդպիսի նախագիծ մենք, անկեղծ ասած, չենք ունեցել։ Հիմա արդյոք մենք ունենք նախագիծ, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2050 թվականին։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին ես ներկայացրեցի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը չեմ ասի, բնականաբար, թե կատարյալ փաստաթուղթ է, բայց, համենայնդեպս, դա փորձերից մեկն է պլանավորել, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2050 թվականին։ Եվ կարծում եմ՝ ապագայի պլանավորումը նաև այն է, որ մեզ պետք է օգնի դասեր քաղել անցյալից և այսօր ապրելու էներգիա ստանալ»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ապագայի մասին պատկերացումներ ձևակերպելու և ապագայի համար ամենօրյա աշխատանք տանելու կարևորությունը. «Ապագան ընդհանրապես շատ պարամետրերից է կախված, բայց ցանկացած գործում, կարծում եմ, պետք է ընդգծել առաջնահերթությունները, որովհետև անելիքներն այնքան շատ են, որ դրանց մեջ միշտ կարելի է խճճվել, և ժամանակն էլ քիչ է պլանավորելու համար: Ուստի շատ կարևոր է ընդգծել առաջնահերթությունը: Եվ եթե ինձ հարցնեք՝ որն եմ համարում առաջնահերթությունն այդ առումով տեսանելի ապագայում Հայաստանի համար, ես 3 հիմնական ուղղություն կնշեի. առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը՝ կրթությունը, երրորդը՝ բանակը: Կարող է թվալ, թե առաջինն ու երրորդը հակասում են իրար, բայց իրականում չեն հակասում, որովհետև կառավարության ծրագրի մեջ նաև մենք ընդգծել ենք, որ Հայաստանին ուժեղ բանակ պետք է ոչ թե ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, այլ մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հետևաբար, ինձ համար այսօր առաջնահերթություններն այդ երեքն են: Կրթությունը սիմվոլիկ առումով գտնվում է մեջտեղում, և կարծում եմ, որ կրթությունը և՛ խաղաղության համար, և՛ բանակի, անվտանգության համար ունի կենտրոնական նշանակություն: Մենք նաև կրթության ոլորտում հիմա շատ մեծ բարեփոխումներ ենք իրականացնում»:

Վարչապետ Փաշինյանն պատասխանել է նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, պետական կառավարման համակարգին, համայնքների խոշորացմանը, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին, ԶԼՄ-ների գործունեությանը: