Մի քանի օրից օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. եղանակի տեսություն
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 37-39, երեկոյան՝ 29-31 աստիճան։