Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах
Политика

Երեք վտանգավոր կետ՝ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում. ինչի՞ մասին է լռում Երևանը

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ի նիստում անդրադարձավ նոխօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ կայացած իր հանդիպմանը՝ ԵՄ խորհրդի նախգահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Ըստ Փաշինյանի` թեև հանդիպումը ծավալուն էր, սակայն, որևէ նոր համաձայնություն այս հանդիպման արդյունքում ձեռք չի բերվել:

Սակայն, եթե ուշադիր դիտարկենք հանդիպման արդյունքում ԵՄ և ՀՀ կառավարության տարածած հաղորդագրություները, ապա պարզ է դառնում, որ գործ ունենք առնվազն երեք նորությունների հետ, որոնցից և ոչ մեկը չի բխում հայկական կողմի շահերից:

Եվ այսպես, ինչպես հասկանալի է դառնում երեկ կայացած հանդիպման արդյունքներից՝ Հայաստանը և Ադրբեջանն սկսում են խաղաղության համաձայնագրի տեքստի մշակումը: Սա ինքին նշանակում է, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա Արցախից պետք է դուրս բերվեն ՌԴ խաղաղապահ ուժերը, որոնք այսօր հանդիսանում են ԼՂՀ բնակչության անվտանգության միակ երաշխավորները: Սա քաջ գիտակցում են նաև Մոսկվայում և հենց դրանով էր պայմանավորված ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին և բավական հասցեական մեղադրանքն ուղղված ԵՄ-ին: Հիշեցնենք, որ Զախարովան լուրջ կասկածներ էր հայտնել ԵՄ խաղաղարար նպատակների և մոտիվացիայի հանդեպ:

Երկրորդ ուշագրավ կետը կայանում է նրանում, որ չի օգտագործվում Լեռնային Ղարաբաղ եզրույթը, սա նշանակում է, որ Հայաստանը և անձամբ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվանում են Արցախի սուբյեկտայնության համար պայքարից: Սա էլ իր հերթին նշանակում է, որ թեև հետագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը չի բացառվում, սակայն այդպիսի օրակարգ առաջ բերելը հայկական կողմի համար դառնալու է անչափ բարդ դիվանագիտական խնդիր:

Երրորդ կետը կայանում է նրանում, որ, ըստ էության, թե՛ ԵՄ, թե՛ հայկական կողմի տարածած հաղորդագրություններում չի օգտագործվում ռազմագերի եզրույթը, այն փոխարինված է կալանավորներով: Սա նշանակում է, որ հայկական կողմի համար դժվար է լինելու հետ բերել գերության մեջ գտնող հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, եթե հայկական կողմը ընդունում է, որ վերջիններս Բաքվում գտնվում են ոչ թե ռազմագերիների, այլ կալանավորների կարգավիճակում:

Ինչպես տեսնում ենք` երեկ կայացած հանդիպումն ունի բավական լուրջ տողատակեր, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը նախընտրում է չբարձրաձայնել, քանի որ ակնհայտ է, որ դրանք չեն բխում հայկական կողմի շահերից...