Ճապոնիայում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ են սկսվել
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի՝ կրակոցների մշակմամբ համատեղ վարժանքներ են սկսվել կիրակի օրը Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի Յամատո քաղաքում։
NHK հեռուստաալիքի տվյալներով՝ զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմբերի 9-ը, մասնակցում են Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի շուրջ 1,4 հազար ծառայողներ եւ ԱՄՆ-ի շուրջ 700 զինծառայողներ:
Կիրակի լրագրողներին ցուցադրվել են ուսումնական հրաձգություններ, որոնց մասնակցել են երկու երկրների շուրջ 150 զինծառայողներ: Զորավարժությունների ընթացքում զինվորականները, մասնավորապես, մշակել են ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համալիրներից մոտ 2 հազար մետր հեռավորության վրա գտնվող օբյեկտների խոցումը:
Հեռուստաալիքը նշում է, որ Javelin համալիրները Ճապոնիայում առաջին անգամ են օգտագործվել զորավարժությունների ընթացքում: