Բերձորի քաղաքապետը` քաղաքի ցուցանակը կոտրելու մասին
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Բերձորից տեղահանված բոլոր բնակիչներն այս պահին տեղավորվել են արդեն, նրանց մեծամասնությունը Հայաստան է տեղափոխվել, 4 ընտանիք հաստատվել է Արցախում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
«Հայաստանում վարձով են առայժմ բնակվում, իսկ Արցախում դեռ հյուրանոցներում են: Արցախում տեղահանվածներին բնակարաններով են ապահովելու, մյուս ամսվա վերջ արդեն կլինի բնակարանները: Փոխհատուցման սերտիֆիկատ կհանձնեն բոլոր տեղահանվածներին` անկախ ամեն ինչից»,- ասաց Ալեքսանյանը:
Անդրադառնալով նրան, որ ադրբեջանցիները Բերձոր մտնելուց անմիջապես սկսել են վայրագություններ անել, քաղաքապետն ասաց, որ նրանցից սպասելի էր նման վարվելակերպը:
«Այլ բան ես թշնամուց չէի սպասում, ինքը ընդամենը իր վայրագությունն է ցույց տալիս, ես ինչ-որ ուրիշ բան չէի սպասում: Թող ցուցանակը կոտրեն, թող աշխարհին ցույց տան իրենց էությունը, իրենց վայրագությունը անգամ ցուցանակի հանդեպ»,- ասաց նա:
Բերձորի քաղաքապետի կարծիքով` նոյեմբերի 9-ի պայմանագրով դեռ այն ժամանակ էին Բերձոր, Սուս եւ Աղավնո բնակավայրերը հանձնվելու, սակայն կապված նոր երթուղու պատրաստ լինելու հետ այն հետաձգվեց եւ միայն այժմ հանձնվեցին այս բնակավայրերը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ դեկտեմբերի 1-ին պետք է Քաշաթաղի շրջանը հանձնվեր, սակայն քանի որ միջանցքի տարածքում էր մնում, չհանձնվեցին: Նոր միջանցքում Քաշաթաղի շրջան 3 բնակավայր ընկնում է միջանցքի մեջ ու եթե դիվանագիտությունը լավ աշխատի, կարելի կլինի այս 3 բնակավայրերը բնակեցնել»,- հավելեց նա:
Նշենք, որ ադրբեջանական բանակն ուրբաթ օրը մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:
Արցախն առայժմ Հայաստանի կապվում է հին երթուղուվ, ենթադրվում է, որ նոր երթուղին կսկսի գործել սեպտեմբերի սկզբին: