Մարտունի քաղաքի մթերային խանութում այրվել է 6 սառնարան
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Օգոստոսի 28-ին, ժաը 03։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:42-ին: Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեում գտնվող մթերային խանութում այրվել է 6 սառնարան՝ մասամբ։