Արևմտյան հանրությանը դաժանորեն խաբել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Արևմտյան լրատվամիջոցներն ու պետական այրերը դաժանորեն խաբում են հանրությանը իրենց ուկրաինամետ տեղեկատվական քաղաքականությամբ և ուռճացնում ռուսական «սպառնալիքը», գրում է The National Interest-ի սյունակագիր Ռամզի Մարդինին։
Ինչպես նա նշում է, ճգնաժամի հենց սկզբում Արևմուտքում կողմնակալություն էր տիրում, հակամարտության վերաբերյալ ԶԼՄ-ների «հիստերիկ և միակողմանի» տեսակետը սահմանափակում էր տեղի ունեցող երևույթների վստահելիությունը: Նրա խոսքով, լրագրողները լռելյայն հիմնվել են միայն կողմերից մեկի տրամադրած տեղեկատվության վրա։
Ըստ Մարդինիի, դրա շնորհիվ Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստացել են հանդիսատեսի համար իրադարձությունների իրենց մեկնաբանության ձևավորման գրեթե անսահմանափակ հասանելիություն և, միևնույն ժամանակ, հատուկ վերահսկողության չեն ենթարկվել։
Հոդվածագիրը բացատրել է, որ ապատեղեկատվության միջոցով Միացյալ Նահանգների հանրությանը խաբել են՝ աջակցելու Ռուսաստանի դեմ ծախսատար և ռիսկային գործողությանը: