Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի միգրացիոն հարցերի վերաբերյալ
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) խոշոր նիստը` նվիրված միգրացիոն խնդիրներին, կկայանա սեպտեմբերին, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը` պետական միգրացիոն քաղաքականության բարելավման հանձնաժողովի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարվա սեպտեմբերին այդ հարցերը (միգրացիոն քաղաքականությունը – նշում է ՏԱՍՍ-ը) կներկայացվեն «մեծ» Անվտանգության խորհրդի նիստին, այսինքն՝ միգրացիային նվիրված Անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է նա։
Մեդվեդևը հավելել է, որ այդ թեման հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել է ավելի քան վեց ամիս, մեծ աշխատանք է կատարվել ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին նախապատրաստվելու համար և՛ հանձնաժողովի, և՛ այլ կառույցների գործունեության շրջանակներում։ «Այժմ մենք կգնահատենք, թե Անվտանգության խորհրդի որ որոշումներն են ընդհանուր համաձայնեցված, մենք դեռ ժամանակ ունենք որոշ կետեր վերջնական տեսքի բերելու համար», - ասել է նա՝ ընդգծելով, որ կցանկանար մի շարք հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնել մի շարք գործընկերների հետ։
Ռուսաստանում օտարերկրացիների մուտքի, ելքի և գտնվելու պայմանների մասին օրենքի նոր նախագիծ է պատրաստվում, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: