Արտակարգ դեպք Իջևանում. ի՞նչ է տեղի ունեցել գիշերը
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Օգոստոսի 21-ին՝ ժամը 06.40-ին, «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 34 եւ 30 տարեկան երկու երիտասարդ: տեղեկացնում են Ոստիկանությունից։
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 02.00-ի սահմաններում Իջեւանի Երեւանյան փողոցի ակումբներից մեկում նրանց դանակահարել են: Բացատրական աշխատանքի շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել իջեւանցի 33-ամյա մի երիտասարդ եւ խոստովանել արարքը: