Մի շարք երկրների դեսպաններ գրառումներ են կատարել Կատարում ՀՀ դեսպանությունում բացված սգո մատյանում
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով օգոստոսի 18-ին Դոհայում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել Կատարի Պետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ (ՌԴ, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Իտալիա, Ռումինիա, Մոլդովա, Սենեգալ, Ինդոնեզիա, Սուդան, Պաղեստին և այլն)։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Կատարում Հայաստանի դեսպանությունը։
«Ինչպես նաև մի շարք ցավակցական ուղերձներ են ստացվել Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Սերբիայի, Լեհաստանի և այլ դեսպանություններից՝ զորակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։