Ինչ է կատարվում Մասիսի քաղաքապետարանում. մանրամասներ
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Մոտ մեկուկես ժամ առաջ Մասիս համայնքի քաղաքապետարան է մտել զինված անձ: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը:
«Ասում են ձեռքին ատրճանակ և պայթուցիկ նյութ կա, քաղաքապետրանում աշխատակիցներից միայն պահակն է եղել: Տվյալ անձը որևէ պահանջ չի ներկայացրել, հավանաբար ոչ սթափ վիճակում է գտնվում:
Այս պահին միայն քաղաքապետարանի սենյակի լույսերն են վառվում, հավանաբար անձը այդ սենյակում է, այլ տեղեկություն չկա: Այս պահին ԱԱԾ-ը, Ոստիկանությունը և հատուկ ջոկատայինները աշխատւմ են նրան վնասազերծելու ուղղությամբ»,- մանրամասնեց Հակոբյանը: