Վուչիչը հերքել է Կոսովոյում ռազմական գործողություններ սկսելու ծրագրերը
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բրյուսել կատարած այցի ժամանակ հերքել է Կոսովոյում ռազմական գործողության պլանների առկայությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Լսում ենք Սերբիայի ռազմական միջամտության մասին հայտարարություններ տարածաշրջանի որոշ կառույցներում կամ երկրներում, նրանց խոսքով՝ դա պետք է տեղի ունենար հինգ ամիս, չորս ամիս, երեք ամիս, երկու ամիս առաջ, բայց մինչ այժմ դա տեղի չի ունեցել։ Ի՞նչ է դա նշանակում. նրանք ստել են, և ոչ ոք ոչինչ չի ասել այս պատմության հետ կապված»,- ասել է պետության ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա նաեւ հայտարարել է, որ ներկայիս քաղաքական իրավիճակը հեշտ է օգտագործել Բելգրադի դեմ։ Քաղաքական գործիչը նշել է, որ այդ կապակցությամբ խնդրել է Հյուսիսատլանտյան դաշինքին ուշադիր ուսումնասիրել իրավիճակը Կոսովոյում և ասել, թե երբ և որտեղ են սերբական ուժերը հատել վարչական գիծը կամ սահմանը, ինչպես նա է պնդում։