Ռուստամ Մախմուդյանը բնամթերքի տեսքով 4,5 միլիոն դրամի եկամուտ է ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Ռուստամ Մախմուդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ նորընտիր պատգամավորը չորս անշարժ և երեք շարժական գույք ունի: Մասնավորապես, Մախմուդյանը հայտարարագրել է առանձնատուն, բնակարան, հողամաս և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրա ավտոմեքենաներն էլ հետևյալ մակնիշներն ունեն՝ «MERCEDES–BENZ 240», «OPEL VECTRA A» և «OPEL VECTRA C SIGNUM 2.2L»:
Խորհրդարանի նորեկ պատգամավորը նաև փոխառություններ է հայտարարագրել, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 151 հազար և 300 հազար դրամ: Նրա բանկային հաշիվների վրա են գտնվում 17 միլիոն դրամ, 26 հազար 500 ամերիկյան դոլար և 4 հազար 500 եվրո դրամական միջոցներ:
Մանդատը ստանձնելու օրվա դրությամբ եկամուտները ստացվել են հինգ տարբեր աշխատավարձերից և կազմել 2 միլիոն 421 հազար դրամ: Սրանից բացի նա եկամուտներ է ունեցել նաև բնամթերքի տեսքով, այն է՝ 4 միլիոն 500 հազար դրամի տեսքով:
Նշենք, որ Մախմուդյանը խորհրդարանի՝ եզդիական համայնքի շահերի ներկայացուցիչն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում