Ֆրանսիայի խորհրդարանը հայտարարել է երկրում վառելիքի ռեկորդային ցածր պաշարների մասին
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Վալանտենը հայտարարել է երկրում վառելիքի ռեկորդային ցածր պաշարների մասին։ Այդ մասին գրում է RT-ն։
Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները քաղաքացիներին առաջարկել են հիմա պատրաստվել ձմռանը։
«Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր, տարբեր ռեսուրսների պակասը մեծանում է։ Բազմաթիվ ոլորտներ տուժում են՝ պատճառ դառնալով ընդհանուր թանկացման։ Դա վերաբերում է, մասնավորապես, հանածո վառելանյութերին, որոնք անընդհատ թանկանում են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց պաշարները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա»,- ասել է Վալանտինը։
Պատգամավորը հավելել է, որ այժմ էներգետիկայի ոլորտում իրավիճակը մնում է վերահսկելի։ Սակայն ձմռանը այն կարող է դառնալ անկառավարելի, իսկ գների բարձրացումը կարող է ազդել քաղաքացիների գնողունակության վրա։ Նա առաջարկել է այժմ մշակել «մեխանիզմ, որը կխրախուսի սպառողներին վերալիցքավորել 2022 թվականի աշնան սկզբին, որպեսզի ավելի լավ պատրաստվեն ձմռանը»: