Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանին՝ խնդրելով սկսել ծովով բեռնափոխադրումներ Ռուսաստանի ուղղությամբ
Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանին` բեռնափոխադրումների համար նավահանգիստներն օգտագործելու խնդրանքով, հաղորդում է «Սպուտնիկ Վրաստանը»։
Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը՝ մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը` վրացական սևծովյան Փոթի նավահանգիստը Ազովի ծովում գտնվող ռուսական «Կավկազ» նավահանգստի հետ կապող լաստանավային ծառայության մոտալուտ մեկնարկի մասին:
Գերատեսչությունը նշել է, որ դիմումի պատճառը Կազբեգի-Վերին Լարս անցակետի ծանրաբեռնվածությունն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի Դաշնության հետ։
Արդյունքում տարանցիկ բեռների բեռնաթափումը մի քանի շաբաթով ուշանում է, ինչը չափազանց կարևոր է փչացող ապրանքների և սննդամթերքի համար։
«Հայաստանը, որը չունի անմիջական ելք դեպի ծով, ավանդաբար օգտվում է Վրաստանի նավահանգիստներից և իրականացնում միջազգային առևտուր»,- ասված է հաղորդագրությունում։