Արմավիրի մարզում գովազդային վահանակը կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափը
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Քամու հետևանքով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում ճանապարհի մեջտեղում տեղադրած երկաթյա գովազդային վահանակի մի ամբողջ հատված պոկվել և կախվել է: Երկաթե սյան վրա տեղադրված է նաև արագաչափ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Հրաչյա Սերոբյանն ու Գոռ Աբրահամյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ այն հեռացնեն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: