Հնդկաստանը հրաժարվում է դոլարից՝ ռուսական վառելիք գնելիս. Reuters
Հնդկական ընկերությունները հրաժարվում են դոլարից՝ ռուսական վառելիք գնելիս։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով մաքսային փաստաթղթերը։
«Հնդկական գնորդները հունիսին Ռուսաստանից 1,7 մլն տոննա ածուխ են գնել, ընդ որում՝ պողպատի եւ ցեմենտի տեղական արտադրողները այդ գործարքի գրեթե կեսը (44 տոկոսը) վճարել են դիրհեմով (ԱՄԷ), հոնկոնգյան դոլարով, եվրոյով եւ յուանով», — նշվում է նյութում:
Չինական արժույթին բաժին է ընկել ոչ դոլարային գործառնությունների 31 տոկոսը, իսկ Հոնկոնգյան դրամական միավորին՝ 28 տոկոսը: Եվրոյով վճարվել է մատակարարումների մեկ քառորդից պակաս, իսկ դիրհեմով՝ շուրջ մեկ վեցերորդը։