Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Երեկ՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ն. Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բերքանուշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Գրիգորյանը տեղում օպերատիվորեն ժամանած Արտաշատ հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն է ստացել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Մադաթյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Բադալյանի գխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: