Հայտնի է՝ այցելուների համար երբ կբացվի Փարիզի Աստվածամոր տաճարը
Փարիզի Աստվածամոր տաճարը նախատեսվում է այցելությունների ու եկեղեցական ծիսակատարությունների համար բացել 2024 թվականին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ–Մալաքը։
«Մենք վստահ ենք, որ 2024 թվականը կդառնա ժամերգությունների, հասարակության համար տաճարի բացման, ինչպես նաև վերանորոգման աշխատանքների մեծ մասի ավարտի տարի»,– ասել է նա։
Տաճարի ամրացման և անվտանգության ապահովման աշխատանքներն ավարտվել են 2021 թվականի աշնանը, իսկ վերականգնումը սկսվել է այս տարվա ձմռանը։
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան։ Հրդեհի հետևանքով փլուզվել էր տաճարի աշտարակն ու ոչնչացվել տանիքի 1/3-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը 5 տարում կվերականգնվի: