Աղջիկս ամեն քայլի հորն է փնտրում. սպանված ոստիկանի այրի
Haymedia.am-ը գրում է.
Նախորդ տարի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ դիպուկահարի կրակոցից սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Տեփանոսյանը «Սասնա ծռեր» զինված խմբավորման համար խստագույնս պատիժ է ակնկալում:
«Չեմ պատրաստվում նրանց դեմ մեղմ մեդադրանք դնել, նրանք 3 ոստիկան են սպանել, ինչպես կարելի է մեղմացնել: Այդ մեղմ բառը նրանց համար չէ: Իրենց մահապատիժ է հասնում: Անգամ դատավարության ժամանակ իրենք չեն կարողանում իրենց նորմալ պահել»,- ՀայՄեդիա.am-ի հետ զրույցում ասաց Արփինե Տեփանոսյանը:
Ոստիկանի այրին վրդովվում է, երբ խմբավորմանը «Սասնա ծուռ» են անվանում.
«Իրենց մի անվանեք «Սասնա ծուռ», իրենք շատ հեռու են «Սասնա ծուռ» կոչվելուց: Դա կարգին էպոսի անուն է, ինչպես կարելի է դրանց «Սասնա ծուռ» անվանել: Նրանք փողոցային խուժաններ են, դա միայն կարող եմ ասել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: