36-ամյա արցախցին, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ, գիտակցության է եկել
36-ամյա արցախցին, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ, գիտակցության է եկել, հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնում հոսանքահարված ծայրահեղ ծանր կլինիկական դեպքը դրական ելքով է ավարտվել Հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ»,- ասված է հաղորդագրության մեջ: