Ստեփանակերտի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Օգոստոսի 5-ին ներմիացման աշխատանքների իրականացման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի որոշ հասցեների գազամատակարարումը։
Այս մասին հայտնել են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ օգոստոսի 5-ին ժամը ` 10:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածը կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը՝ Վ.Սարգսյան՝ 15, 17, Ն.Ստեփանյան 12: