Սեւանա լճի ափից 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին տեղափոխել են ափ
Հուլիսի 30-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել։
NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ ջրափրկարարները քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1982 թ․) եւ շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։