Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Ինչու՞ են ծռերը խոսում Սերժ Սարգսյանի մահվան մասին

Սասնա ծռեր խմբավորման ընդհատակյա թևի ղեկավար Գարեգին Չուգասզյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում նշել էր ՝ եթե «նախագահը» պատահաբար մահանա մինչև 2018 թ., ապա նշանակվելու են նոր ընտրություններ:

Չուգասզյանի այս հայտարարությունը տեղավորվում է այն խոսակցությունների կոնտեքստում, որ պետք է տապալել Սարգսյանի հնարավոր վարչապետացումն ու 2018-ին նրա վերարտադրությունը: Չուգասզյանը հղում անելով սահմանադրությանը նշում է, որ Սերժ Սարգսյանի մահվան դեպքում նշանակվելու են նոր նախագահական ընտրություններ և 5 տարով ընտրվելու է նոր նախագահ: Սա փաստացի նշանակում է, որ կառավարման պառլամենտական սցենարը կարող է ձախողվել, ըստ Չուգասզյանի իհարկե:

Չուգասզյանը անուղղակիորեն պատասխանում և պատրաստի սցենար է առաջարկում այն ուժերին, ովքեր վերջին շրջանում խոսում են Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու մասին: Իսկ այդ մասին խոսել են շատերը ընդդիմադիր դաշտից, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ Վարուժան Ավետիսյանն էլ դատարանում կոչ արեց զենք վերցնել ու ազատվել «Սերժի բանդայից»:

Չուգասզյանի ու ծռերի դեպքում նմանատիպ սցենարները հասկանալի են: Նրանք ընտրել են գործունեության այնպիսի ոճ, որ ենթադրելու է նմանատիպ արմատական քայլեր ու խոսքեր: Առավել հետաքրքրական է ընդդիմադիր դաշտի դիրքորոշումը: Չուգասզյանի այս հայտարարությանը դեռ ոչ ոք չի արձագանքել: Դժվար թե որևէ մեկն արտաքուստ համաձայնվի այդ սցենարին:

Բայց ուժեր, որոնք որևէ կերպ չեն կարողացել Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, այսինքն վերջինիս վերարտադրության պլանը ձախողել, հանկարծ հասկացել են, որ պիտի դա անեն հիմա: Նրանք բնականաբար այդ ձախողումը կազմակերպելու գործիք են նախանշել փողոցային ընդվզումն ու հանրության դժգոհությունը: Առավել հետաքրքրական է, որ հանկարծահաս այդ ձախողումը մտահղացած անձիք փորձում են որպես կռվան ներքաշել նաև Կարեն Կարապետյանին ՝ վերջինիս հորդորելով վա-բանկ գնալ, օգտագործել հանրային համակրանքը: Նմանատիպ հայտարարություններով արդեն հասցրել են հանդես գալ Փաշինյանը, Րաֆֆին, Լյուդմիլա Սարգսյանը:

Ընդդիմության կցկտուր ու ինտրիգային խաղերի անորոշության ֆոնին էլ պետք է դիտարկել Չուգասզյանի հայտարարությունը: Նա անորոշներին տալիս է գործողությունների կոնկրետ սցենար, դնում է երկընտրանքի առջև: Կգնա՞ն արդյոք ընդդիմադիր ուժերն այդ սցենարով կամ կմիանա՞ն այդ սցենարի աջակցմանը դրա հնարավոր իրագործումից հետո: Սրանք անպատասխան հարցեր են: Բայց մենք տեսել ենք, թե ինչպես էին մեր ընդդիմադիրները փորձում որսալ ծռերի գործողությունների երկրորդ ալիքն ու իրենց համար ընդդիմադիր էլեկտորատ նախապատրաստել:

Այս իմաստով, Չուգասզյանի, այսինքն ծռերի դիրքորոշումն անընդունելի, բայց իրենց վարքագծի հետ համատեղելի ու ներդաշնակ դիրքորոշում է: Առավել փափուկ ընդդիմադիրները, սակայն, փորձում են հեղափոխական սցենարին հասնել ոչ իրենց ձեռամբ, խաղի մեջ ներքաշելով ծռերին, վարչապետին, հանրությանը: Բոլորը բոլորի վրայից գցում են պատասխանատվությունն ու խոսում Սերժ Սարգսյանին գահընկեց անելու մասին: Բոլորին միավորում է մեկ բան ՝ Սերժ Սարգսյանին գահընկեց անելու նպատակը, բայց տարբերություններն այդ բոլորի մեջ ավելի շատ են: Իսկ մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ տարբեր դիրքորոշումներ ու գաղափարախոսություններ, տարբեր մարտավարություններ ու մոտեցումներ ուժերը միավորվում են առաջին հայացքից մեկ մեծ նպատակի շուրջ, որ պիտի առաջին հայացքից ծածկի մարտավարական տարբերությունները համախմբան ներսում:

Լևոն Մարգարյան, Lraber.info