Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 28-ին, կազմել է 406.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.14 դրամ (նվազել է 2.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.79 դրամ (աճել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 403-407 դրամով, վաճառվում է 409-415 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 403-411 դրամով, վաճառվում է 417-433 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.91-6.57 դրամով, վաճառվում է 6.93-7.40 դրամով:
Ավելին՝ այստեղ