Պատգամավոր Ավետ Սարգսյանը 11 անշարժ գույք ունի, որոնցից մեկի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա մայիսի 18–ին Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Ավետ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ այդմ, Սարգսյանն ունի 11 անշարժ գույք՝ 3 հատ հասարակական նշանակության շինություն, 3 առանձնատուն, 4 հողամաս և մեկ բնակելի տուն, որի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Որպես շարժական գույք նորընտիր պատգամավորը հայտարարագրել է 5 միավոր ավտոմեքենա, որից մեկը՝ բեռնատար: Այսպես, Ավետ Սարգսյանի սեփականությունն են համարվում «LEXUS GX 470», «TOYOTA FORTUNER SR–53.0», «KAMAZ 5320», «UAZ 469» և «GAZ 24» մակնիշների ավտոմեքենաները:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 1 միլիոն 119 հազար դրամ և 2 հազար 674 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 493 հազար 320 դրամ, որ ստացվել են աշխատավարձից:
Ավետ Սարգսյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2004 թ. ղեկավարում է «Հիդրո» ՍՊԸ–ն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում