Հնդկաստանում տան պայթյունի հետեւանքով առնվազն վեց մարդ Է զոհվել
Առնվազն վեց մարդ Է զոհվել, եւս ութը տուժել է տանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, որտեղ ապօրինաբար հրատեխնիկա էին արտադրում։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Բիհար նահանգում, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
«Վեց մարդ Է զոհվել Բիհարի Սարան օկրուգի Խայրա ոստիկանական տեղամասի շրջանի Խուդայ Բագ գյուղում ճայթուկներ արտադրող ձեռնարկատիրոջ տանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով․.. Առնվազն ութ մարդ արգելափակվել է փլատակների տակ։ Տուժածները տեղափոխվել են Չհափրայի Սադար հիվանդանոց։ Ութ տուժածների վիճակը գնահատվում է կրիտիկական», - ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով տան մի մասը պայթել է, իսկ մյուս մասն՝ այրվել։
Ոստիկանության տվյալներով՝ «ճայթուկներն պատրաստվել են այն տան ներսում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, իսկ պայթյունները լսվել են անընդհատ մեկ ժամվա ընթացքուման»․ տունը օգտագործվել է որպես «հրատեխնիկայի ապօրինի արտադրության հարթակ»: