Ուկրաինական նավահանգիստները մաքրելու անհրաժեշտություն չկա․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինական սևծովյան նավահանգիստներն ամբողջությամբ մաքրելու անհրաժեշտություն չկա հացահատիկի արտահանման աշխատանքների մեկնարկի համար։
Նրա խոսքով՝ բավական է պարզապես ստեղծել անվտանգ միջանցքներ առևտրային նավերի անցման համար։
«Մենք այս պահին ականազերծման կարիք չունենք։ Քանի որ գործելու է Համատեղ համակարգման կենտրոն, և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմերը գտնվում են նույն տեղում, մենք կորոշենք նավերի անվտանգ ընթացքը և կուղղորդենք առևտրային նավերը»,֊ասել է Աքարը։
Ինչպես նշել է նախարարը, այս կերպ հնարավոր կլինի ապահովել նավերի անվտանգ մուտքն ու դուրս գալը ուկրաինական նավահանգիստներ։
Աքարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պայմանագրերը չեն սահմանում դրանց գործողության ժամկետները։ Նրա խոսքով՝ դրանք «կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքները կշարունակվեն»։