Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
Հուլիսի 24-ին, ժամը 16:30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին չի կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Ջրափրկարարներն անվնաս ափ են դուրս բերել քաղաքացուն: