Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. Արագածոտնի մարզպետարանը հերքում է
Լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Այս մասին ասված է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կայքում զետեղված հայտարարության մեջ։
«Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»,- ասված է հայտարարության մեջ։