ՎԻԴԵՈ. Ով է «Սասնա ծռեր»-ին ծեծի է ենթարկած «Կուրաժ» մականվամբ փոխգնդապետ Արմեն Ղազարյանը
newsbook.am-ը գրում է
«Սանա ծռեր» խմբավորման գործով դատական նիստերն այս շաբաթ անցան բավականին լարված մթնոլորտում: Դրանք ուղեկցվեցին ամբաստանյալների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքրի հրապարակայնացմամբ և համապատասխան հայտարարություններով:
Դատական նիստերը, կարելի է ասել, ավելի շատ հետաձգվում էին, քան կայանում, իսկ տեղի ունեցող կարճ նիստերի ժամանակ էլ դատարանը սանկցիաներ էր կիրառում գործով ամբաստանյալների և նրանց պաշտպանների նկատմամբ:
Դատարանը հետաքրքիր քաղաքականություն էր որդեգրել՝ դատարան մուտք գործելուց առաջ փաստաբանները զննության էին ենթարկվում: Այն փաստաբանները, որոնք հրաժարվում էին զննության կարգից, մեկը մյուսի հետևից սանկցիաների էին ենթարկվում:
Այս առիթող հայտարարություն տարածեց Փաստաբանների պալատը: Համաձայն հայտարարության՝ փաստաբաններին կարելի է զննել, բայց պայուսակը, դրամապանակն ու այլ չերևացող իրեր ստուգելն հակաօրինական է:
Այս շաբաթ «Սասնա ծռեր»-ի շուրջ իրադարձություններն այսքանով չավարտվեցին: Նախ դատական նիստին ընդառաջ դատարանի բակում քաշքշեցին փաստաբաններ Լուսինե Սահակյանին և Արա Զաքարյանին, ինչի համար Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. ոստիկանությունում այժմ այս փաստով ծառայողական քննություն է նշանակվել:
Այնուհետև «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանները հայտարարեցին՝ բռնության են ենթարկել իրենց պաշտպանյալներին, դատարանի նկուղում հարվածել նրանց գլխին ու երիկամներին: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ դատարանում Արեգ Կյուրեղյանն իր պաշտպան Արա Ղարագյոզյանին ցանկացել էր թուղթ՝ գրություն, փոխանցել։ Ուղեկցող գումարտակի աշխատակիցը վերցրել էր թուղթն ու պատռել, ինչից հետո էլ առաջացել էր քաշքշուկը։ Արեգ Կյուրեղյանին դատարանի դահլիճից հեռացրել էին. տանելուց հետո ծեծի ձայներ էին լսվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: