Արմավիրում. 41-ամյա վարորդը Kia-ով բախվել է ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, կան վիրավորներ
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Տ. Գրիգորյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Է. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ, իսկ Տ. Գրիգորյանը՝ «Աստղիկ» ԲԿ։
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությւնում վարույթ է նախաձեռնվել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։